Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.06.2016 | 00:01

Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար։ Զգո՛ւյշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։ Եթե ուշադիր լսես իմ խոսքը և կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, ես կլինեմ քո թշնամիների թշնամին և կդառնամ քո հակառակորդների հակառակորդը։


Ելք 23. 20-22

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ